Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սիրելի բնակիչներ, հինգշաբթի օրը՝ մարտի 9-ին, վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ ժամը 10:00-ից սկսած կհանդիպեմ բոլորիդ վարչական շրջանի աշխատակազմի շենքում (հասցե՝ Սեբաստիա 32)՝ ծանոթանալու ու խնդիրները քննարկելու նպատակով:
Գրանցվելու համար զանգահարեք 098049222 հեռախոսահամարով»: