Երևան

Նոր Նորքում շարունակվում են ապօրինի զավթած տարածքների ազատման և բարեկարգման աշխատանքները

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմից տեղեկացնում են. «Նոր Նորք վարչական շրջանում ընթացող ապօրինի զավթած տարածքների ազատման, կանաչ գոտիների վերականգնման աշխատանքները մեկնարկել են նաև 4-րդ զանգվածի բակերում։

Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և ներառելու են վարչական շրջանի բոլոր զանգվածները։

Հորդորում ենք մեր բնակիչներին միանալ նախաձեռնությանը, իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ` բակերը մեր երեխաներին վերադարձնելու, ազատված տարածքներում հանրային կանաչ հանգստի գոտիների ստեղծելու համար»։