Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի ջրօգտագործողների ընկերությունից հետաքրքրվեց, թե նախապատրաստվում են գարնանային աշխատանքներին և ինչ վիճակ է հիմա համակարգում։
«Մաքրվում են ջրանցքները։ Ծրագրով կառուցվել է մոտ 2.3 կմ ջրագիծ Սիլիկյան թաղամասում, որը կավարտվի մինչև նախապտարաստական աշխատանքների վերջ և 3կմ ջրագիծ՝ Մուշական-Ջրաշեն թաղամասի համար»,- նշեց «Երևան» ՋՕԸ տնօրենը։
Քաղաքապետը նաև հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Դալմայի ջրանցքի կառուցման աշխատանքները։