Երևանյան շինհրապարակները պետք է ձևավորվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Քաղաքաշինության կոմիտեի հետ, անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաև օրենսդրական փոփոխություններ: