Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ալեքսանդր Թամանյանն ուրվագծել է այսօրվա Երևանը՝ շուրջ 100 տարի առաջ մշակելով քաղաքի գլխավոր հատակագիծը:
Չնայած տասնամյակների փոփոխություններին՝ մեր քաղաքը ճանաչելի է հենց մեծ ճարտարապետի ձեռագրի շնորհիվ: Երևանի զարգացումը պետք է շարունակվի՝ հաշվի առնելով մայրաքաղաքի թամանյանական տեսլականը, որի կարևորագույն բաղադրիչներն են քաղաքի կանաչ գոտիներն ու այգիները:
Թամանյանի Երևանը ամենաարժեքավոր ժառանգությունն է, որ երևանցիները փոխանցում են սերնդե սերունդ»: