Երևան

Տիգրան Ավինյանը և «Իմ քայլի» անդամները ծաղիկներ են խոնարհել Թամանյանի արձանին

Մարտի 4-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը:

Ծննդյան օրվա առթիվ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ միասին, ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդր Թամանյանի արձանին` հարգանքի տուրք մատուցել ճարտարապետի հիշատակին:

Արևային քաղաքի վարպետի պատկերացումները դարձան կնիք ու ձեռագիր`քաղաքամայր Երևանի համար: