Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվել է թիվ 63 մանկապարտեզը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երեխաների սոցիալիզացիայի առաջին քայլերը սկսվում են մանկապարտեզից, հետևաբար մեր մանկապարտեզները պետք է ապահովեն լավագույն միջավայրը երեխաների համար:
Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը, որտեղ բացի շենքի վերանորոգման աշխատանքներից ամբողջությամբ փոխել ենք նաև տանիքը՝ տեղադրելով մետաղական կոնստրուկցիայով ամուր և ապահով տանիք:
Այս մանկապարտեզը երկրորդ տուն է շուրջ 150 փոքրիկների համար, ովքեր այսուհետ կհաճախեն ամբողջովին նորոգված և ժամանակակից մանկապարտեզ»: