Երևան

Նոր Նորքում շարունակվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոր Նորքում շարունակվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման, կանաչ գոտիների վերականգնման աշխատանքները. տեղեկացնում է Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։

«Գործընթացը լայնածավալ կարգով իրականացվում է 6-րդ զանգվածի բակերում։

Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և ներառելու են վարչական շրջանի բոլոր զանգվածները։

Հորդորում ենք մեր բնակիչներին միանալ նախաձեռնությանը, իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ` բակերը մեր երեխաներին վերադարձնելու, ազատված տարածքներում հանրային կանաչ հանգստի գոտիների ստեղծելու համար»,- հայտնում են վարչական շրջանից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական