Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը
Երևան
3 Մարտի, 11:10Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ կերպով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա:
Հարությունյանը Թվիթերի իր միկրոբլոգում ողջունել է Շոլցի հայտարարությունը. «Հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց ամբողջությամբ հաշվի առնելու մեր ժողովրդի հիմնարար և հավաքական իրավունքները»,- նշել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում