Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի մետրոպոլիտենում էական փոփոխություններ են նախատեսվել, կատարվելու են մեծ ներդրումներ։
Նրա խոսքով. «Քննարկել ենք «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը, իսկ «Աջափնյակ» կայարանի ստեղծումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն նույն գծով շարունակվելու է։ Երկու պոտենցիալ ուղղություն կա՝ Դավիթաշեն և Աջափնյակի խորքը։ Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի զարգացման շարունակական ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ, և, երևի, սա ամենաարդյունավետ ներդրումներից մեկն է»։
Ավինյանը նշեց, որ մետրոյի նոր կայարանի շահագործմամբ ուղևորափոխադրումների քանակը 22%-ով աճում է. «Այն էական բեռ կվերցնի իր վրա և էականորեն կթեթևացնի փողոցների ծանրաբեռնվածությունը»։