Երևանյան լճի հարակից տարածքում ընթացքի մեջ են հանգստի գոտու կառուցման աշխատանքները:
Ծրագրի շրջանակում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի լանդշաֆտին համահունչ քարապարտեզների ձևավորում. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։