Երևան

Նուբարաշենում մի քանի ժամվա աշխատանք է. Նորք Մարաշից սկսեիք. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ նոր ավտոբուսների երթևեկությամբ պայմանավորված խցանումներից խուսափելու համար կանգառասրահների սահմանները մեծացնելու աշխատանքները Դավթաշեն վարչական շրջանում ավարտվել են։ Հաջորդը՝ աշխատանքներ կտարվեն Նուբարաշեն վարչական շրջանում։

Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչու է հաջորդը ընտրվել հենց Նուբարաշեն վարչական շրջանը. «Ինչո՞ւ հենց Նուբարաշենը. Նուբարաշենում մի քանի ժամվա աշխատանք է էլի։ Նորք-Մարաշից սկսեիք»։