Երևան

Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը Երևանի առօրյայի անբաժանելի մաս դարձնելու գործը. Տիգրան Ավինյան

Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը Երևանի առօրյայի անբաժանելի մաս դարձնելու գործը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպորտը հատուկ տեղ ունի մեր քաղաքի կյանքում: Երևանի քաղաքապետարանը ընդլայնում է իր աջակցությունը սպորտին և մարզական նախաձեռնություններին:

Այս շաբաթ կայացավ Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը համախմբել էր բազմաթիվ երկրների երիտասարդ ըմբիշներին և մարզասերներին: Այս տարի առաջին անգամ այն անցկացրեցինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ցույց տալով մեր վերաբերմունքը սպորտին առհասարակ:

Հայ ըմբիշները գրեթե բոլոր քաշային կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրին, իսկ Առաքել Մովսեսյանն ու Էդիկ Հարությունյանը մրցաշարն ավարտեցին հաղթանակով: 

 Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը Երևանի առօրյայի անբաժանելի մաս դարձնելու գործը՝ հիմնանորոգելով և արդիականացնելով բազմաթիվ սպորտդպրոցներ և էապես մեծացնելով հատկացումները մարզական ոլորտին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական