Երևան

Շուրջ 600 մլն դրամ է հատկացվել Երևանի բժշկական հաստատություններին նոր տեխնիկայի ձեռքբերման համար․ Քաղաքապետարան

Ամփոփվել են բժշկական հաստատությունների 2022 թվականի գործունեությունը և նախանշվել են 2023 թվականի անելիքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«2022 թվականին սկսվեցին կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում հնարավոր եղավ բարելավել առողջապահական ինստիտուտների ֆինանսական վիճակը և որոշ չափով բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։

Պոլիկլինիկաներում սկսվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, շուրջ 600 մլն դրամ է հատկացվել նոր տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման համար, ներդրվում է հերթերի կառավարման համակարգ, որը քաղաքացիներին կտա առցանց հերթագրվելու հնարավորություն»,- ասված է հայտարարությունում: