Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվել է. այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով: Այս մասշտաբային աշխատանքի ընթացքում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր և անվտանգ լուսատուներով: Նաև տեղադրվել են 15 նոր լուսակետեր, փոխվել է 500 մետր մալուխ:
Ընդհանուր առմամբ 500 սյուների վրա աշխատանքներ են կատարվել՝ Սիլիկյան թաղամասն ապահովելով անխափան լուսավորությամբ»: