«Պլանավորում ենք իրականացնել խոշոր այգիների հիմնում և գործող այգիների մաքրում հնամաշ սրճարաններից, մսի պասաժներից։ Երևանցիներին կվերադարձնենք կանաչ և բնականոն միջավայր», - այս մասին այսօր հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ Ավինյանի՝ Մերգելյանի և Օղակաձև այգիներում իրականացված գործողությունների բարդությունն այն է, որ դրանք ֆինանսական և բիզնես հետաքրքրություն ներկայացնող վայրեր են եղել․ «Գործընթացը հատուկ սկսել ենք ամենադժվարներից, բայց լինելու է շարունակական։ Գրեթե բոլոր վարչական շրջաններում գրեթե բոլոր այգիներին այս տարի անդրառնալու ենք։ Այստեղ հանրային շահը միշտ գերակա է», - ասել է Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ արդեն նոր նախագիծ կա Մերգելյանի այգու համար. «Ունենք տպավորիչ նախագիծ, որն անելու ենք օղակաձև այգու 4-րդ հատվածում»։