«Երևան քաղաքը սկսել է կանաչապատ գոտիների հետ կապված կենտրոնացված քաղաքականություն վարել», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր Երևանում տեղի է ունենում գիտաժողով, որին մասնակից են գիտնականներ, ՀԿ-ների, միջազգային կառույցի ներկայացուցիչներ, որոնք մեզ պետք է օգնեն մշակել Երևան քաղաքի կանաչապատ գոտիների վերաբերյալ քաղաքականություն։
Շատ են խնդիրները, բացի այն, որ դեռևս խորհրդային տարիներին բավարար քանակությամբ Երևանը կանաչ ֆոնդ չի ունեցել, դրանից հետո այս 30 տարվա ընթացքում այդ կանաչ ֆոնդն աղճատվել է, նվազել և, որոշ դեպքերում, առհասարակ վերացել»։
Ըստ փոխքաղաքապետի՝ Երևանի կանաչ ֆոնդի մի էական հատված՝ մոտ կեսը, իրեն սպառել է. «Երևանը ձեռք է բերել տասնամյա, արդեն իսկ աճած ծառեր, որոնցով ակնկալվում է փոխարինել այն ծառերը, որոնք իրենց սպառել են։ Մենք նախատեսում ենք այս տարի անտառտնկման լայնածավալ աշխատանքները շարունակել»,- ավելացրել է Տիգրան Ավինյանը։
Տեսանյութը՝ NEWS.am-ի։