Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

«Երևան-Խելացի քաղաք» գագաթնաժողովը կհամախմբի Հայաստանի և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին

Երևան

21 Փետրվարի, 17:58

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է էստոնական Proud Engineers ընկերության ներկայացուցիչներ Անդրես Կութին և Ֆլորիան Մարկուսին։

«Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչ է:

«Երևան-Խելացի քաղաքը» մայրաքաղաքի թվային զարգացման գաղափարների և դրանց իրականացման հարթակ է, որտեղ այսօր հյուրընկալեցինք էստոնական Proud Engineers ընկերության ներկայացուցիչներ Անդրես Կութին և Ֆլորիան Մարկուսին: Ոլորտի փորձառու միջազգային մասնագետների ներգրավումը այս գործընթացում մեզ օգնում է ճիշտ կառուցել և իրագործել մեր թվային նախագծերը:

Քննարկեցինք նաև կազմակերպչական հարցեր «Երևան-Խելացի քաղաք» գագաթնաժողովի վերաբերյալ, որը կհամախմբի Հայաստանի և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին սմարթ քաղաքի գաղափարի իրագործման շուրջ»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը