Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է էստոնական Proud Engineers ընկերության ներկայացուցիչներ Անդրես Կութին և Ֆլորիան Մարկուսին։
«Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչ է:
«Երևան-Խելացի քաղաքը» մայրաքաղաքի թվային զարգացման գաղափարների և դրանց իրականացման հարթակ է, որտեղ այսօր հյուրընկալեցինք էստոնական Proud Engineers ընկերության ներկայացուցիչներ Անդրես Կութին և Ֆլորիան Մարկուսին: Ոլորտի փորձառու միջազգային մասնագետների ներգրավումը այս գործընթացում մեզ օգնում է ճիշտ կառուցել և իրագործել մեր թվային նախագծերը:
Քննարկեցինք նաև կազմակերպչական հարցեր «Երևան-Խելացի քաղաք» գագաթնաժողովի վերաբերյալ, որը կհամախմբի Հայաստանի և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին սմարթ քաղաքի գաղափարի իրագործման շուրջ»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում: