Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 20 ℃

Рус Eng

Քաղաքապետը հանդիպել է Hisense-ի ներկայացուցիչների հետ. քննարկվել են երթևեկության կազմակերպման հարցեր

Երևան

21 Փետրվարի, 14:08

Երթևեկության կազմակերպումն առավել անվտանգ ու կանոնակարգված դարձնելու նպատակով էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և չինական «Հայսենս» (Hisense) ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը հետաքրքրված է և ուսումնասիրում է նոր տեխնոլոգիական լուծումներն ու քայլեր ձեռնարկում խելացի համակարգերի ներդրման ուղղությամբ:

Մերձավոր արևելքում «Հայսենս»-ի վաճառքի տնօրեն Էթան Մային և լուծումների գլխավոր պատասխանատու Ֆրենկի Յանգն, ներկայացնելով ընկերության աշխատանքը նշել են, որ ավելի քան 25 տարվա փորձի շնորհիվ Չինաստանի խոշոր քաղաքների մեծ մասի, այդ թվում Պեկինի երթևեկությունը կազմակերպվում է հենց ընկերության խելացի համակարգերով: Հյուրերը ներկայացրել են նաև Երևանում կատարված որոշակի ուսումնասիրությունները:

Լուսացույցերի թողունակության ռացիոնալ կառավարումը թույլ կտա ավելացնել միջին արագությունը՝ միաժամանակ բարձրացնելով երթևեկության անվտանգությունը: Մասնագետները նաև համոզմունք են հայտնել, որ նոր համակարգի ներդրումը էապես կնպաստի քաղաքի էկոլոգիական խնդրի լուծմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում