Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Рус Eng

Տիգրան Ավինյանն այցելել է Երքաղլույս ՓԲԸ. քննարկվել է ամբողջ քաղաքի ցանցը էներգախնայող լուսատուներով փոխարինելու հարցը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևան

20 Փետրվարի, 15:09

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ են դնում քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու գործում: Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ են դնում քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու գործում:

Երևանի Երքաղլույս ՓԲԸ-ում նույնպես ամեն օր աշխատում են գործին նվիրված մասնագետներ, ում շնորհիվ երևանյան երեկոներն այդքան լուսավոր են և ջերմ:

Այդպիսին է նաև վարպետ Մամիկոնը՝ մեր քաղաքի լուսավորման ցանցի կառավարման վահանակի սպասարկման միակ և անփոխարինելի մասնագետը, ով արդեն 20 տարի պահպանում է մեր քաղաքի լույսը: Չնայած հարազատների՝ իրենց մոտ՝ ԱՄՆ տեղափոխվելու հորդորներին՝ Մամիկոնը բավարարվում է ժամանակ առ ժամանակ նրանց այցելելով, և միշտ վերադառնում է հարազատ քաղաքին լույս տալու պատասխանատու գործին:
Շնորհակալ եմ Մամիկոնից և մեր մյուս գործընկերներից իրենց լուսավոր տեսակի համար:

Երքաղլույս ՓԲԸ այցի ժամանակ քննարկեցինք նաև գիշերային մշտական լուսավորության, ամբողջ քաղաքի ցանցը էներգախնայող լուսատուներով փոխարինելու, ցանցի կառավարման վահանակի արդիականացման, սյուների և մալուխային ցանցի կարգավորման հարցեր, ինչպես նաև Երքաղլույսի շենքային և աշխատակիցների վարձատրման պայմանները»,- գրել է Տիգրան Ավինյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում