Երևան

Նստարանների վերանորոգման աշխատանքները սկսեք. ոնց հասկանում ենք՝ ձմեռը ավարտվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նիստի ավարտին մի քանի հիշեցում արեց վարչական շրջանի ղեկավարներին։ 

«Հանձնարարկան չտամ, այլ մի քանի հիշեցում անեմ։ Բակային տարածքներում և ոչ միայն բակային տարածքներում, որտեղ ունենք տեղադրված նստարաններ, խնդրում եմ՝ այդ նստարանների վերանորոգման, ներկման, բարեկարգման աշխատանքները այս պահից սկսած նախապատրաստեք, քանի որ ոնց հասկանում ենք, ձմեռը ավարտվում է արդեն»,- նշեց քաղաքապետը։ 

Քաղաքապետը հանձնարարեց, որպեսզի վարչական շրջաններում նաև գույքագրեն երթևեկության կազմակերպան նշանները և հենասույները՝ փոխարինման և վերականգման համար։