Երևան

Երևանի քաղաքապետարանը Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում կազմակերպել է մրցույթ

Երևանի քաղաքապետարանը Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում կազմակերպել է մրցույթ:

Երկու գրական ստեղծագործության (մեկը պարտադիր հայ դասական կամ ժամանակակից գրողի) մասին գրեք մեկնաբանություն, թե ինչու եք սիրում կամ ցանկանում նվեր ստանալ հենց դրանք: Ամենաշատ հավանում ստացած առնվազն 20 օգտատերերը նվեր կստանան հիշատակված գրքերը:

Յուրաքանչյուր օգտատեր միայն մեկ անգամ կարող է հաղթող ճանաչվել, գրքերի ընդհանուր գումարը չպիտի գերազանցի 20,000 դրամը: 

Հավատարիմ մնալով գիրք նվիրելու օրվա խորհրդին՝ հաղթող օգտատերերին խնդրում ենք գրքերից մեկն ընթերցելուց հետո փոխանցել ՀՀ-ում գործող որևէ գրադարանի՝ տեղեկացնելով գրախանութի ֆեյսբուքյան էջին:

Մրցույթը մեկնարկել է փետրվարի 18-ին՝ ժամը 18:00-ին և կավարտվի փետրվարի 19-ին՝ ժամը 18:00-ին: