Երևան

Երևանի համայնքային գրադարաններում մեծ փոփոխություններ են տեղի ունենում

Երևանի համայնքային գրադարաններում մեծ փոփոխություններ են տեղի ունենում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ժամանակակից գրադարանը միայն գրքերի պահոց չէ, այլ գիտության, կրթության, ստեղծարարության և մշակույթի կենտրոն է: Իսահակյանի անվան գրադարանում և Երևանի մյուս համայնքային գրադարաններում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ, դուրս են գրվում մաշված գրքերը, ֆոնդը թարմացվում է նոր գրքերով:

Անցյալ տարի ավելի քան 18 մլն դրամի համալրում ենք իրականացրել համայնքային գրադարանների գրքային ֆոնդում, այս տարի պատրաստվում ենք ևս 40 մլն դրամի գրքեր ձեռք բերել:

Մեր նպատակն է վերադարձնել գրադարանների գրավչությունը հանրության մոտ: Այս գործում անփոխարինելի դեր ունեն հենց համայնքային գրադարանների ներկայացուցիչները, որոնց հետ արդյունավետ քննարկում ունեցանք Իսահակյանի անվան գրադարանում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական