Երևան

Մալուխների սարդոստայնների խնդիրը լուծելու պրոցեսն սկսվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստին անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի փողոցներում մալուխների անցկացման խնդրին։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ գործընթացն սկսվել է. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ենք պրոցես սկսել՝ գույքագրելու ամբողջական աշխատանքները և, ըստ տարիների, լուծելու խնդիրը»։ Ավինյանը նշել է, որ խնդիրը ոչ այնքան ՀԷՑ-ի, որքան այլ օպերատորների հետ է կապված։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշել է, որ Տիգրան Ավինյանն ամիսներ առաջ աշխատանքային առաջադրանք է ներկայացրել. «Միշտ հղում են անում ՀԷՑ-ի վրա, բայց ամենաքիչը ՀԷՑ լարերն են, ամենաշատը ինտերնետային կապի պրովայդերների լարերն են, այդ սարդոստայնը ձևավորվել է այդ պատճառով։ Բարդ, ժամանակատար խնդիր է, բայց իրագործելի»։