Հայաստանի ու ԼՂ-ի պաշտպանության համար զոհված ու գերեվարված երևանցիների ընտանիքները հարկ չեն վճարի։
Երևանի ավագանին ազատեց նրանց հարկային պարտավորության և դրա դիմաց հաշվարկված տույժի վճարման պարտավորությունից։
Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ ընդհանուր գումարը կազմում է 9.5 մլն դրամ։ Արտոնությունը տրամադրվելու է 1739 քաղաքացու։