«Շինաղբ թափող կազմակերպված խումբ է գործում, և դեռևս հունվարին ՆԳ նախարարին գրություն եմ ուղարկել՝ առաջարկելով համատեղ գործողությունների պլան մշակել»,-Երևանի ավագանու նիստում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ գործողություններ իրականացվում են, սակայն շինաղբը սկսել են տեղափոխել Կոտայք. «Տարածքային կառավարման նախարարության մեր գործընկերներին, Կոտայքի մարզպետին զգուշացրել ենք, որ նման գործընթաց կա, որովհետև այն հիմա էլ թափվում է Արզնիի մոտակայքում՝ գետափին։ Կարծում եմ՝ ինչ-որ մի կետում դա էլ կկարողանանք կանխել»։