Երևան

Երևանի մի շարք փողոցներ անվանակոչվեցին հայտնի արվեստագետների անուններով

Երևանի մի շարք փողոցներ անվանակոչվեցին հայտնի արվեստագետների անուններով

Մայրաքաղաքի երեք փողոց այսուհետ կանվանակոչվի հայտնի արվեստագետների անունով։

Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցն այսուհետ կկրի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անունը, Նորքի 7-րդ փողոցն անվանակոչվեց հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն էլ՝ հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անուններով: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական