Երևան

Օքսվորդի, Հարվարդի և Քեմբրիջի դիպլոմը չէ, որ որոշում է՝ մարդն ունա՞կ է անելու գործը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ելույթին, ով հայտարարել էր, թե քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը մասնագիտությամբ ազգագրագետ է․ «Օքսվորդի, Հարվարդի և Քեմբրիջի դիպլոմը չէ, որ որոշում է՝ մարդն ունա՞կ է անելու գործը, թե՞ ոչ։ Հարցեր բարձրաձայնվեցին, որ վերաբերում էին ստանդարտների բացակայությանը նույն շինբարեկարգման ոլորտում։ Դրանք միշտ եղել են, նոր չեն, բայց այդ խնդիրները մենք սկսել ենք լուծել ազգագրագետ, պատմաբան պարոն Գրիգորյանի հետ, ով իր գործի գիտակն է»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց չպետք է գնահատել ըստ դիպլոմի, այլ ըստ կատարված աշխատանքի. «Եկեք նայեք 2022թ. իրականացված աշխատանքների ծավալն ու որակը շինբարեկարգման ոլորտում, նոր անդրադառնանք՝ պատմաբան է, թե պատմաբան չի»։