Երևան

Երևանի վարչական շրջանների աշխատակազմերում հաստիքներ կկրճատվեն

Երևանի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագիծը։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ հաստիքացուցակն ընդհանուր առմամբ կրճատվում է 38-ով, բայց, միաժամանակ, վարչական շրջանների աշխատակազմերում նոր հաստիքներ են սահմանվում։

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ հաստիքների կրճատման արդյունքում տարեկան մոտ 4-4.5 մլն դրամ կտնտեսվի։