Երևան

Մետրոպոլիտենում այս շաբաթ ուղևորափոխադրումների թիվը կազմել է 453 հազար 471 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենն ամփոփել է շաբաթը. «Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 453 հազար 471 ուղևոր։

Գիծ են դուրս բերվել 2836 գնացքներ։

Փոխարինվել են 30 հատ փայտակոճ և 3 հատ ռելս։

Տեղեկացնում ենք նաև, որ պահեստային սերվերների տեղափոխման աշխատանքները ևս սկսված են»։