Երևան

Պետք չէ որտեղ ես եմ բնակվում, այնտեղի կանգառները ներկել. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստին անդրադարձել է մայրաքաղաքի կանգառասրահների բարեկարգման խնդրին։

«Ներկե՞լ են, սխալ են արել։ Տեխնիկական բնութագրով գրված է, որ պետք է փոշեներկվածք լինի, իսկ փոշեներկում նշանակում է վառարանի մեջ պետք է անել, իսկ իրենք սահմանափակում են դրել, լենտերն օդում թռնում էին, ես եմ կտրել։ Այնպես որ մրցույթը հաղթող կազմակերպությունը որ արել է, ենթադրում եմ՝ բոլոր նստարանները նույն ձև է արել, այսինքն՝ չի փոշեներկել։ Ակնհայտ երևում է։ Պետք է առանձնացնի նստարանները, փոշեներկում անի, բերի տեղը։ Ու պետք չէ որտեղ ես եմ բնակվում, միայն այնտեղի կանգառները անել։ Բոլոր տեղերում էլ ես եմ բնակվում, բոլոր տեղերում էլ պետք է անի»,- ասել է քաղաքապետը։