Երևան

Հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, առաջին հերթին երեխաները, պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները:

«Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ն և  Լիարժեք կյանք ՀԿ-ն այն հասարակական կազմակերպություններից են, որոնց աշխատանքը դժվար է գերագնահատել:

Մարիամի հետ այցելեցինք կազմակերպություններ, ծանոթացանք և շփվեցինք աշխատակիցների և երեխաների հետ:

Պայմանավորվեցինք կենտրոններին ներգրավել խնդրի վերաբերյալ առաջիկա հանրային քննարկումներին:

Համայնքը և պետությունը մեծ դեր ունեն այս հարցում՝ սկսած խնդրի հանրային ընկալումից մինչև կրթություն, աշխատատեղեր և մատչելի միջավայր: