Այս տարվա հունվար ամսից Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը ոստիկանության հետ համատեղ, Շրջանցիկ թունել (Կորեայի ձոր) բանավանի հատվածից շինաղբ թափելու հնարավոր դեպքերը բացառելու նպատակով, իրականացնում է ուժեղացված հերթապահություն, հայտնում է վարչական շրջանի Ֆեյսբուքյան էջը։
Նման գործողությունը խիստ դատապարտելի է, ունի բազում բացասական հետևանքներ, և իրականացնողները պատժվելու են օրենքի առավել խստությամբ: