«Երևանի քաղաքապետարանի Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը շարունակում է վերազինվել նոր ու ժամանակակից սարքավորումներով:
Այս անգամ ձեռք է բերվել բարձր դասի` միանգամից երկու Canon ուլտրաձայնային հետազոտության սարք, որոնց մեջ ներդրված են Canon Medical Systems-ի ուլտրաձայնային տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս կատարել արագ և ճշգրիտ հետազոտություններ: Սարքերը հագեցած են ժամանակակից տվիչներով, որոնց շնորհիվ հնարավոր է սեղմ ժամկետում կատարել գլխուղեղի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, փոքր կոնքի օրգանների, փափուկ հյուսվածքների, սրտի, անոթների սոնոգրաֆիկ հետազոտություններ: Սարքերը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանն ու նվիրաբերել բուժկենտրոնին:
Ուլտրաձայնային հետազոտության սարքերից մեկը կսպասարկի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող քաղաքացիներին, մյուսը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ պոլիկլինիկայի այցելուներին: