Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից դեպի Կենտրոն երթևեկելու այլընտրանքային ճանապարհներին՝ շեշտելով, որ մայրաքաղաքը նոր ճանապարհների կարիք ունի։
«Երևանը նոր ճանապարհների կարիք ունի:
Այս տարի մեկնարկող ճանապարհաշինական այս 2 նախագծերը կոչված են բեռնաթափելու Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը: Նոր ճանապարհներն իրապես կգնահատեն մեր վարորդ քաղաքացիները, ովքեր կունենան Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից դեպի Կենտրոն երթևեկելու այլընտրանքային ճանապարհներ»,- գրել է Տիգրան Ավինյանը՝ ֆեյսբուքի իր էջում: