Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի հետիոտնային կանչով աշխատող լուսացույցներ տեղադրելու գործընթացը:
Բացի այդ, Դավթաշեն, Նուբարաշեն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում այս տարի կտեղադրվեն նոր լուսացույցներ: Ծրագիրը մրցութային փուլում է. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։