Երևան

Երևանյան կանգառասրահների արդիականացման գործընթացը մեկնարկել է Աջափնյակից

2022թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սկսեցին արդիականցվել երևանյան կանգառասրահները:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խնդրին համալիր լուծում տալու համար աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: Գործընթացը մեկնարկեց Աջափնյակից:

Երևանի քաղաքապետը դժգոհություն է հայտնել նոր կանգառասրահներում տեղադրված նստարանների որակի առնչությամբ և հանձնարարել մրցույթում հաղթած ընկերությանը հորդորել, որ ապահովեն հետերաշխիքային սպասարկում: