Երևան

Երևանի քաղաքապետարանը լարված աշխատում է. Կամո Արեյանը՝ մայրաքաղաքի ձյանմաքրման աշխատանքների մասին

Երևանի քաղաքապետարանը լարված աշխատում է. Կամո Արեյանը՝ մայրաքաղաքի ձյանմաքրման աշխատանքների մասին

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական նիստին անդրադարձել է այս գիշեր մայրաքաղաքում ձյան տեղումներին։

Նա տեղեկացրել է, որ փետրվարի 5-ին տեղումները Երևանում դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է. «Լույս 6-ի գիշերը ևս աշխատել ենք, որևէ խնդիր չի առաջացել։ Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշեր ժամը 4-ին»,- տեղեկացրել է Արեյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքի բոլոր փողոցները բաց են։

Նա նաև նշել է, որ լարվածությունը շարունակվելու է մինչև փետրվարի 10-ը։ Ըստ Արեյանի՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը զբաղված է աղի նոր խմբաքանակի ներկրմամբ. «Լրացուցիչ քանակությամբ աղ է բերվում, հիմա խառնուրդի մեջ աղի չափաբաժինն ավելի շատ է, քան կարմիր ավազինը։ Դա մինչև -7-ը մեզ բավարար է, որից հետո ըստ անհրաժեշտության կկիրառենք կարմիր ավազ»։

Արեյանը նշել է, որ ողջ օղակը լարված աշխատում է, և չկա մի օղակ, որ ցուցաբերի անտարբերություն կամ անզգոնություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական