Երևան

Հանգստի համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում:

Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն. տեղեկացնում են քաղաքապետարանից։