Երևան

Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նախորդ լուսավորության համակարգը, որը տեղադրվել էր դեռևս 2004 թվականին, էներգատար էր ու չէր համապատասխանում ժամանակակից էներգաարդյունավետության ստանդարտներին և պահանջներին։ Բացի այդ, լուսարձակների փոխակերպիչները և լամպերը դուրս են մղվում արտադրությունից, ինչի հետևանքով լուսավորության համակարգի սպասարկումը բարդացել էր վերջին տարիներին: Հենց այդ պատճառով էլ՝ լուսարձակների արձակած լույսը ուներ տարբեր գունային երանգների ինտենսիվություն:

Լուսավորության համակարգի արդիականացման նախագիծը մշակելիս և աշխատանքները իրականացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից  հաշվի է առնվել հանգամանքը, որ այդ շենքերը հանդիսանում են պատմամշակութային հուշարձաններ: Նախագիծը մշակելիս նվազագույնի է հասցվել լուսավորության համակարգերի ﬖասման և վանդալիզﬕ ռիսկերը՝ հրապարակում անցկացվող բազմամարդ ﬕջոցառուﬓերի ժամանակ: Նախագիծը մշակելիս ﬕնիմալիզացվել է նաև մալուխների և լուսատուների տեսանելիություն շենքերի ճակատներին:

Էներգախնայողություն ապահովելու համար նախատեսվել են բացառապես ժամանակակից լուսադիոդային լուսարձակներ: Տեղաբաշխուﬕց և ֆունկցիոնալությունից կախված, լուսարձակները ունեն տարբեր ֆոտոﬔտրիկ պարաﬔտրեր և հագեցած են ինչպես սիﬔտրիկ, այնպես էլ էլիպսային ոսպնյակներով:

Արդիականացուﬕց հետո հնարավոր նվազագույնի է հասցվել նաև օդորակիչների տեսանելիությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական