Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստը։ Մինչ նիստին անցնելը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ունեն նոր նշանակում քաղաքապետարանում։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ընկերության նոր տնօրեն է նշանակվել Սարգիս Բեջանյանը։
Քաղաքապետը շնորհավորեց Բեջանյանին և նշեց, որ բավականին մեծ գործ ունեն անելու, և մեծ փոփոխությունների ակնկալիք կա։