Երևան

Երևանն ու Թեհրանը կաշխատեն մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ

Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր:

Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Հետևեք մեզ Telegram-ում։