Երևան

Տիգրան Ավինյանը հանդիպել է Էրեբունու Մուշավան թաղամասի բնակիչներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամաս, հանդիպել բնակիչների հետ։

«Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում հանդիպեցի մեր քաղաքացիներին: Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ:

Շնորհակալ եմ մուշավանցիներին ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու բոլոր աշխատանքների` ժամանակին և պատշաճ կատարման ուղղությամբ»,- տեղեկացրել է Ավինյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում։