Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքներին՝ հավելելով, որ այն բացառիկ է լինելու։
Ըստ Արեյանի. «Կայացել է շատ մանրամասն քննարկում, մեր կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ընդունվել են, տեխնիկական բնութագրին համապատասխան ներկայացված է նախագիծ։ Կարելի է ենթարկել փորձաքննության և կապալի մրցույթի»։
Ըստ մաքրման կայանը, որի մեջ կա նաև փոքր կենսաբանական մաքրման սարք, դրա սպասարկման մրցույթը պետք է կայացվի առանձին։