Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը։
«Ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համատեղ։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»,- տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։