Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը քաղաքապետնի տեղեկացրեց, որ քաղաքացիներից մեկը համայնքի հողի վրա ապօրինի շինություն է կառուցել։
«Քաղաքացին նույն տեղում արդեն երրորդ անգամ ապօրինի շինություն է կառուցում։ Երևի մի ամիս առաջ նույն գործողությունն է արել և նորից քանդվել է»,- նշել է վարչական շրջանի ղեկավարը։