«Ժոն Թոնգ» մակնիշի 150 ավտոբուսներից 30-ն արդեն Երևանում են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է մեքենաների տեխնիկական վիճակին, ինչպես նաև ծանոթացել նոր, այդ թվում՝MAN մակնիշի, ավտոբուսների պահման պայմաններին։