Երևան

Նախատեսվում է փոխարինել ևս 700 վերելակ. Տիգրան Ավինյան

Նախատեսվում է փոխարինել ևս 700 վերելակ. Տիգրան Ավինյան

Կոմունալ աշխատանքների կարևոր հատված է նաև բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինումը. հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս եռամսյակում արդեն իսկ փոխարինվել է տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի 273 վերելակ. 2023 թվականին նախատեսվում է փոխարինել ևս 700 վերելակ. «Առաջին հայացքից մեր քաղաքացիների՝ հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվողների, շատ խնդիրներ հենց իրենց՝ քաղաքացիների կամ համատիրությունների տիրույթում են: Սակայն մեր մոտեցումն այն է, որ քաղաքապետարանը կառույց է, որ աշխատում է ի շահ երևանցիների և անմասն չի կարող մնալ քաղաքացու խնդիրներից»:

Ավինյանը նաև շեշտել է. «Առաջին հայացքից մեր քաղաքացիների՝ հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվողների շատ խնդիրներ հենց իրենց՝ քաղաքացիների կամ համատիրությունների տիրույթում են: Սակայն մեր մոտեցումն այն է, որ քաղաքապետարանը կառույց է, որ աշխատում է ի շահ երևանցիների և անմասն չի կարող մնալ քաղաքացու խնդիրներից»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական