Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ երկու տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխումների գրեթե 90%-ը կարելի է ավարտված համարել։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ երկու տարի անց կլինի բոլորովին նոր բարեփոխված տրանսպորտային ցանց, որի որակը բավարարելու է մարդկանց. «Տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում։ Տրանսպորտային բարեփոխումը ենթադրում է միասնական տոմսային համակարգ, հարմարեցված կանգառներ, կանգառասրահներ, չվացուցակ, ավտոբուսների համար առանձնացված գծեր։
Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, մրցույթը կայացել է, այն փուլում ենք, երբ քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի հաղթող կազմակերպության հետ»։
Անդրադառնալով տոմսային համակարգի ներդրման ժամկետներին՝ Ավինյանն ասաց, որ ենթադրաբար 2023 թվականին այն ներդրված կլինի։